ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փոխոստիկանապետը՝ շենքեր գրավելու և զոռով իշխանություն փոխելու Վազգեն Մանուկյանի ծրագրերի մասին

Փոխոստիկանապետը՝ շենքեր գրավելու և զոռով իշխանություն փոխելու Վազգեն Մանուկյանի ծրագրերի մասին

«Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, ինչո՞ւ ժողովուրդը ոտքի չի կանգնում․․․կկանգնեցնենք, կփոխենք։ Խաղաղ կանենք՝ չի լինի, զոռով կանենք»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այս ճանապարհը տանում է դեպի անդունդ։ Հիմա սահմանադրական ճանապարհով ենք ուզում դուրս մղել Նիկոլ Փաշինյանին։ Եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, ու դա ժողովրդի բնական իրավունքն է։ Սա մեր երկրի ապագայի հարցն է»,-համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը։ Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով, թե ապստամբություն հասկացության տակ ինչ նկատի ունի, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Շենքեր գրավել եւ զոռով իշխանություն փոխել՝ առանց ֆիզիկական բռնության իհարկե»։

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հայտարարություններին։

  • Կիսվել: