ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխնախարարը հուզվեց ԱԺ-ում․ ելույթի պահին տեղի է ունեցել նրա հարազատ մարդու հուղարկավորությունը

Փոխնախարարը հուզվեց ԱԺ-ում․ ելույթի պահին տեղի է ունեցել նրա հարազատ մարդու հուղարկավորությունը

Այս պահին տեղի է ունենում ինձ շատ հարազատ մարդու հուղարկավորություն, որին ես անգամ մասնակցելու հնարավորություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը:

«Համավարակի անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս: Ես չգիտեմ, թե շղթայում ինչ լուսավոր մարդ կա, ով կարող է չհաղթահարել դա», ասաց Շուշանյանը՝ նշելով, որ այդ մասին խոսում է, քանի որ ցանկանում է, որպեսզի մարդիկ կորոնավիրուսի հարցին լրջությամբ մոտենան:

Նախարարի տեղակալն առաջարկեց հերոսանալ կորոնավիրուսի դեմ պայքարում. «Դա պետք է լինի մի ձևով՝ համազգային հոգատարությամբ՝ նույնիսկ նրանց հանդեպ, ում չենք ճանաչում: Միակ պատվաստանյութը համազգային հոգատարությունն է: Պետք է պահպանել տարրական կանոնները»,-ասաց փոխնախարարը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

  • Կիսվել: