երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոխնախարարը՝ արտերկրում կորոնավիրուսով վարակված հայերի թվի մասին

Փոխնախարարը՝ արտերկրում կորոնավիրուսով վարակված հայերի թվի մասին

Պաշտոնական տեղեկատվությամբ մեկ ՀՀ քաղաքացի կա, ով գտնվում է Իտալիայում, հիվանդ էր, բայց արդեն բուժվել է: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտնեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին կապի մեջ է դեսպանության հետ և այժմ քննարկվում է նրա վերադարձը հայրենիք։

«Չինաստանի հետ մենք սկսեցինք աշխատել արդեն հունվարին և մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին տարհանվելու, անմիջապես տարհանվեցին: Իտալիայի հետ կապված՝ մեր մոտ 70 քաղաքացիները, ովքեր ցանկություն էին հայտնել, ժամերի ընթացքում կազմակերպված ալխատանքի արդյունքում տարհանվեցին: Կան մեր հայրենակիցներից, ովքեր որոշում են կայացնում մնալ այդ երկրում և ենթարկվել այնտեղի կանոններին»,- նշեց Ադոնցը:

  • Կիսվել: