հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխհատուցվել են հրետակոծության հետևանքով 71 քաղաքացու անշարժ գույքին հասցված վնասները

Փոխհատուցվել են հրետակոծության հետևանքով 71 քաղաքացու անշարժ գույքին հասցված վնասները

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները փոխհատուցվել են։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ վնասի հաշվարկված փոխհատուցումը ստանալու նպատակով դիմել է Սյունիքի մարզի 71 քաղաքացի, որոնց գումարն արդեն փոխանցվել է։
 
Հիշեցնենք, որ միանվագ դրամական աջակցությունը նախատեսված է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց անշարժ գույքը հրետակոծության հետևանքով վնասվել էր պատերազմի ընթացքում։

  • Կիսվել: