կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փխրուն վստահությունը մեր ռազմավարական հարաբերություններում մեկ վայրկյանում կարող է փոխվել. Անդրանիկ Քոչարյան

Փխրուն վստահությունը մեր ռազմավարական հարաբերություններում մեկ վայրկյանում կարող է փոխվել. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, միաժամանակ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորի հետ ունի համագործակցային հարաբերություններ։ Եվ Ռուսաստանը պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ խախտված են ՀԱՊԿ պայմանագրի բոլոր կետերը։ «Պետք է գիտակցվի, որ այն վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որը գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն։ Այսպես թե այնպես, եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերն իր առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծի»,- ասաց Քոչարյանը։

 

 
 

 

  • Կիսվել: