շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետք է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը․ ՌԴ ԱԳՆ

Պետք է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը․ ՌԴ ԱԳՆ

Պետք է զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ԼՂ հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:

Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:

Զախարովան հավելել է, որ «Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, համալիր գործողություններ է իրականացնում, որպեսզի և՛ պայմանավորվածություններն իրականացվեն, և՛ իրավիճակը տարածաշրջանում չխորանա, թեև դա երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը վաղեմի հակամարտության մասին է»:

  • Կիսվել: