Պետք է կենտրոնանալ եռակողմ համաձայնությունների համալիրի իրականացման վրա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց Հայաստանի վարչապետի հնչեցրած մանրամասները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ռուսական միջնորդության վերաբերյալ։
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին բանավեճերը, բայց այդտեղ կա ճշմարտություն: Հենց Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ հրադադարի հասնել Ղարաբաղում 20-ի աշնանը, և դա արձանագրվեց թղթի վրա: Ինչպե՞ս կարելի է այլ կերպ կարծել, եթե այդ հայտարարությունն ընդունվել է երեք կողմերի մշակումների արդյունքում։ Այլապես ի՞նչ, ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է հետ կանչել իր ստորագրությունը, որն այն ժամանակ համաձայնեցրել էր։ Ես չեմ կարծում՛՛:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ավելի լավ է կենտրոնանալ ոչ թե մեղավորների որոնման վրա, այլ հարցը թողնել պատմաբաններին և հետևել ամենաբարձր մակարդակով մի շարք պայմանավորվածությունների իրականացմանը:
՛՛Պետք է կենտրոնանալ ոչ թե այդ իրադարձություններում մեղավորների փնտրելու վրա։ Ամեն դեպքում դա պետք է թողնել պատմաբաններին։ Պետք է կենտրոնանալ եռակողմ համաձայնությունների համալիրի իրականացման վրա՛՛,-ասաց Զախարովան։