երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին. Արամ Սաֆարյան

Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին. Արամ Սաֆարյան

Ակնհայտ է, որ ներքաղաքական դիսկուրսի կարևորագույն հարցերից մեկը վերջին կես տարում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման և ամրապնդման հարցն է: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված «Ետընտրական Հայաստան. Իրողություններ և ակնկալիք» «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: 

Նրա խոսքով, այս մասին շատ են խոսել տարբեր քաղաքական ուժեր նախընտրական շրջանում: «Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի և գործընկերային փոխգործակցության կարևորությունը: Նախընտրական շրջանում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ պատրաստ են ջանքեր գործադրելու այս ոլորտում:

Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին: Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հայկական ինված ուժերի արդիականացման և վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին և խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռամագերիների վերադարձման հարցում: Մեր վերնախավերը պետք է հասկանան, որ չի լինելու հանգստություն և կայունություն մեր քաղաքական համակարգում, քանի դեռ մեր ռամագերի-զինվորները չեն վերադարձել տուն: Մենք շատ լավ հասականում ենք, որ միայն Ռուսաստանն է իվիճակի արժանապատվորեն իրականացնել միջնորդի առաքելությունը և օգնել մեզ այդ ազնիվ գործում»,- նշեց նա:

Սաֆարյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը: «Սա շատ լավ նորություն է և վկայում է, որ մեր երկրի իշխանությունները ցանկանում են սկսել զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթացը, չսպասելով նոր կառավարության վերականգնմանը և VIII գումարման Ազգային ժողովի լիարժեք գործունեությանը»,- ընդգծեց Փորձագետը:

Նա նաև հավելեց, որ այս տարվա անցած ամիսները ցույց տվեցին, որ 2020թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո մենք դանդաղ և զգուշորեն փորձում ենք դուրս գալ զարգացման և տնտեսական աճի մայրուղի: «Եվրասիական փորձագիտական ակումբը նպատակ է դրել հետազոտել ընթացող տնտեսական գործընթացները, տնտեսական զարգացման հնարավոր ուղղությունները, եվրասիական ինտեգրման գործընթացում մեր մասնակցության ներուժը մի նպատակով՝ խթանել հայկական տնտեսության զարգացումը: Ե՛վ այս օրերին, և՛ օգոստոսի վերջում, մեր փորձագետները կկիսվեն հայկական հասարակության մտածող մասի հետ մեր հետազոտությունների նյութերով, որոնք կպատմեն Հայաստանի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև տեսանելի հեռանկարում տնտեսական կանխատեսումների մասին: Շատ կարևոր է, որպեսզի երկրում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, գաղափարերի և դիրքորոշումների բախումը չվնասեն երկրի կայունությանը և տնտեսական վիճակին: Չի կարող այնպես լինել, որ քաղաքական կյանքը զարգանա իր օրենքներով մեկուսի, իսկ տնտեսական գործընթացները ծավալվեն առանձին: Մեր փոքր երկրում այս ամենը չափազանց փոխկապակցված է: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական վերնախավին զսպվածության և իմաստության, որպեզսի տաշտակից դուրս չնետենք մանկանը կեղտոտ ջրի հետ միասին: Այստեղ ևս մեկ կարևոր թվացող նորություն: Իշխանությունը ականջալուր է եղել հասարակության պահանջին և աշխատում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ապահովելու ուղղությամբ: Հուլիսի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել տնտեսական փոխգործակցության նոր ծրագիր: Այժմ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հետևյալ ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղագործություն և քիմիական արդյունաբերություն: Եվրասիական փորձագիտական ակումբը այժմ փորձելու է հետևել այդ խմբի աշխատանքին և հասարակությանը տեղեկացնել, թե ինչպես է աշխատում հայկական կողմը և որքանով է արդյունավետ նրա աշխատանքը»,- ընդգշեց փորձագետը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանում շատերն են հասկանում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ճեղք է տվել: «Այժմ, ստեղծված նոր իրողություններում ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են ասես նորովի քաշել Հայաստանը իրենց կողմ և նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության համար: Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի և չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի: Մենք բացարձակապես համոզված ենք, որ այս նոր դժվարին իրավիճակում պետք է դրսևորվեն մեր ժողովրդի լավագույն որակները: Այդ ամենը պետք է ծառայի մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը: Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Մենք դեմ չենք երկխոսությանը, թեժ վեճերին, խորաթափանց քննարկումներին, գաղափարների պայյքարին և տարբեր կարծիքներին: Մենք դեմ ենք, որ մեր սեփական ձեռքերով թուլացնենք, զինաթափ անենք հայ ազգը, հայկական քաղաքական ուժերը դարձնենք խաղալիք օտար ձեռքերում, Հայաստանը թողնենք միայնակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ-հանդիման, ոչնչացնենք և ճնշենք մեր ազգային խորքային դիմադրության վերջին օջախները Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության և աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը և արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում»,- պարզաբանեց Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի ստարտային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան շատ տարիներ առաջ: Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: «Մեր հասարակության մեջ այլևս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին և սրտաճմլիկ քարոզչությանը: Այդ պատճառով էլ մենք հայ ինտելեկտուալներին կոչ ենք անում չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից: Մենք փնտրում ենք ազնիվ ու կարգին մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին և հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումերին: Մենք կարծում ե

Ակնհայտ է, որ ներքաղաքական դիսկուրսի կարևորագույն հարցերից մեկը վերջին կես տարում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման և ամրապնդման հարցն է: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված «Ետընտրական Հայաստան. Իրողություններ և ակնկալիք» «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: 

Նրա խոսքով, այս մասին շատ են խոսել տարբեր քաղաքական ուժեր նախընտրական շրջանում: «Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի և գործընկերային փոխգործակցության կարևորությունը: Նախընտրական շրջանում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ պատրաստ են ջանքեր գործադրելու այս ոլորտում:

Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին: Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հայկական ինված ուժերի արդիականացման և վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին և խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռամագերիների վերադարձման հարցում: Մեր վերնախավերը պետք է հասկանան, որ չի լինելու հանգստություն և կայունություն մեր քաղաքական համակարգում, քանի դեռ մեր ռամագերի-զինվորները չեն վերադարձել տուն: Մենք շատ լավ հասականում ենք, որ միայն Ռուսաստանն է իվիճակի արժանապատվորեն իրականացնել միջնորդի առաքելությունը և օգնել մեզ այդ ազնիվ գործում»,- նշեց նա:

Սաֆարյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը: «Սա շատ լավ նորություն է և վկայում է, որ մեր երկրի իշխանությունները ցանկանում են սկսել զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթացը, չսպասելով նոր կառավարության վերականգնմանը և VIII գումարման Ազգային ժողովի լիարժեք գործունեությանը»,- ընդգծեց Փորձագետը:

Նա նաև հավելեց, որ այս տարվա անցած ամիսները ցույց տվեցին, որ 2020թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո մենք դանդաղ և զգուշորեն փորձում ենք դուրս գալ զարգացման և տնտեսական աճի մայրուղի: «Եվրասիական փորձագիտական ակումբը նպատակ է դրել հետազոտել ընթացող տնտեսական գործընթացները, տնտեսական զարգացման հնարավոր ուղղությունները, եվրասիական ինտեգրման գործընթացում մեր մասնակցության ներուժը մի նպատակով՝ խթանել հայկական տնտեսության զարգացումը:

Ե՛վ այս օրերին, և՛ օգոստոսի վերջում, մեր փորձագետները կկիսվեն հայկական հասարակության մտածող մասի հետ մեր հետազոտությունների նյութերով, որոնք կպատմեն Հայաստանի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև տեսանելի հեռանկարում տնտեսական կանխատեսումների մասին: Շատ կարևոր է, որպեսզի երկրում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, գաղափարերի և դիրքորոշումների բախումը չվնասեն երկրի կայունությանը և տնտեսական վիճակին: Չի կարող այնպես լինել, որ քաղաքական կյանքը զարգանա իր օրենքներով մեկուսի, իսկ տնտեսական գործընթացները ծավալվեն առանձին:

Մեր փոքր երկրում այս ամենը չափազանց փոխկապակցված է: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական վերնախավին զսպվածության և իմաստության, որպեզսի տաշտակից դուրս չնետենք մանկանը կեղտոտ ջրի հետ միասին: Այստեղ ևս մեկ կարևոր թվացող նորություն: Իշխանությունը ականջալուր է եղել հասարակության պահանջին և աշխատում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ապահովելու ուղղությամբ: Հուլիսի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել տնտեսական փոխգործակցության նոր ծրագիր:

Այժմ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հետևյալ ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղագործություն և քիմիական արդյունաբերություն: Եվրասիական փորձագիտական ակումբը այժմ փորձելու է հետևել այդ խմբի աշխատանքին և հասարակությանը տեղեկացնել, թե ինչպես է աշխատում հայկական կողմը և որքանով է արդյունավետ նրա աշխատանքը»,- ընդգշեց փորձագետը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանում շատերն են հասկանում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ճեղք է տվել: «Այժմ, ստեղծված նոր իրողություններում ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են ասես նորովի քաշել Հայաստանը իրենց կողմ և նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության համար: Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի և չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի: Մենք բացարձակապես համոզված ենք, որ այս նոր դժվարին իրավիճակում պետք է դրսևորվեն մեր ժողովրդի լավագույն որակները:

Այդ ամենը պետք է ծառայի մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը: Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Մենք դեմ չենք երկխոսությանը, թեժ վեճերին, խորաթափանց քննարկումներին, գաղափարների պայյքարին և տարբեր կարծիքներին: Մենք դեմ ենք, որ մեր սեփական ձեռքերով թուլացնենք, զինաթափ անենք հայ ազգը, հայկական քաղաքական ուժերը դարձնենք խաղալիք օտար ձեռքերում, Հայաստանը թողնենք միայնակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ-հանդիման, ոչնչացնենք և ճնշենք մեր ազգային խորքային դիմադրության վերջին օջախները Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության և աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը և արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում»,- պարզաբանեց Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի ստարտային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան շատ տարիներ առաջ: Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: «Մեր հասարակության մեջ այլևս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին և սրտաճմլիկ քարոզչությանը: Այդ պատճառով էլ մենք հայ ինտելեկտուալներին կոչ ենք անում չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից:

Մենք փնտրում ենք ազնիվ ու կարգին մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին և հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումերին: Մենք կարծում ենք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն և զարգացում:

Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետևել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի և մոտեցումների միջև: Մենք ուզում ենք, որպեսզի մեր զավակներն ու թոռները շարունակեն իրենց հայրերի ու պապերի գործը, փոխառեն մեր փորձը, ստանան փայլուն, լավագույն, ժամանակակից կրթություն, միաժամանակ տիրապետելով մեր անվտանգ գոյության պատմության քննությունը բռնած հրամայականներին»,- նշեց նա:

Սաֆարյանը նաև հայտնեց, որ մոտակա երեք ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբը թվարկված բոլոր թեմաների ուղղությամբ իրականացնելու է քաղաքագիտական, տնտեսագիտական և սոցիոլոգիական հետազոտություններ և դրանց արդյունքները հրամցնելու է խնդրով հետաքրքրվող մեր ընթերցողներին:

նք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն և զարգացում: Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետևել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի և մոտեցումների միջև: Մենք ուզում ենք, որպեսզի մեր զավակներն ու թոռները շարունակեն իրենց հայրերի ու պապերի գործը, փոխառեն մեր փորձը, ստանան փայլուն, լավագույն, ժամանակակից կրթություն, միաժամանակ տիրապետելով մեր անվտանգ գոյության պատմության քննությունը բռնած հրամայականներին»,- նշեց նա:

Սաֆարյանը նաև հայտնեց, որ մոտակա երեք ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբը թվարկված բոլոր թեմաների ուղղությամբ իրականացնելու է քաղաքագիտական, տնտեսագիտական և սոցիոլոգիական հետազոտություններ և դրանց արդյունքները հրամցնելու է խնդրով հետաքրքրվող մեր ընթերցողներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: