ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով. Գեղամ Մանուկյան

Պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով. Գեղամ Մանուկյան

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը:

Նա նաեւ նշել է. «Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաև արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։

Իրավիճակը շտկելու պահանջն այլևս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։

Հապաղելը մահացու վտանգ է պարունակում»։

  • Կիսվել: