երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն. Մարուքյան

Պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն. Մարուքյան

՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ըստ էլէկտորալ իրավիճակի, ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում:

Մարուքյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչպես ասում է ՛՛Լուսավոր Հայաստանը՛՛՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝ յուրաքանչյուրը իր ներդրումն ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից՛՛:

Նա նաև հավելել է, որ այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում տեսնում է իրեն:

  • Կիսվել: