Պետք է ապահովվի գերիների անվտանգ վերադարձը. Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ-ում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է հայ գերիներ հարցը:
Վեհաժողովիանդամ Փոլ Գավանը ԵԽԽՎ-ում անդրադարձավ հայ ռազմագերիների և անհետ կորածների թեմային՝ ասելով. «Ողջունում եմ այս շատ կարևոր թեմայի շուրջ քննարկումը: Մենք խիստ մտահոգված ենք գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասի կապակցությամբ: ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը»:
Նա խոսեց նաև փախստականների մասին, որոնք տեղահան են եղել Արցախի պատերազմի ժամանակ: Գավանի խոսքով՝ պետք է ապահովվի նրանց անվտանգ վերադարձը: