Պետական ծրագրով ձեռք բերված էներգաօգտագործող սարքավորումները պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների. Քննարկում ԱԺ-ում
ԱԺ-ում քննարկվում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ պետական կարիքների համար ձեռք բերված էներգաօգտագործող ապրանքները պետք է էներգախնայող լինել:
Ըստ նրա, պետության կարիքները բավարարելու համար գնված էներգաօգտագործող ապրանքները պետք է համապատասխանեն էներգաարդյունավետության մասով սահմանված պահանջներին: Նրա խոսքով՝ այդ ապրանքային խմբերի ցուցակը և էներգախնայողության համար պարտադիր պահանջները որոշելու է Կառավարությունը:
Փոխնախարարը նաև ասաց, որ օրինագծի նպատակն է պետական ծրագրով ձեռք բերված էներգաօգտագործող սարքավորումները համապատասխանեցնել որոշակի ստանդարտների, որ հետ ինչ-ինչ պատճառներով չպարզվի, որ դրանք անորակ կամ ոչ էներգաարդյունավետ են:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց նաև համայքային կարիքների համար ձեռքբերումը խթանելու դրույթ ներառել, քանի որ դրանց թանկության պատճառով անհասանելի են համայնքներին։
Վաչե Տերտերյանը նկատեց, որ տարբեր ծրագրերով շրջաններում պարբերաբար իրականացվում են էներգախնայող լուսավորության ծրագրեր, բայց մարզերում հանրային ծախսի պարտադրելը շուտ է։