չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները ցուցադրվում են Ազգային պատկերասրահում. գերատեսչությունների ղեկավարները գնացել են նայելու

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները ցուցադրվում են Ազգային պատկերասրահում. գերատեսչությունների ղեկավարները գնացել են նայելու

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։

«Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին»,-հայտնում են ՔԿ-ից։

  • Կիսվել: