չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Ադրբեջանից հայտարարել են՝ 50 անհետ կորած հայերի ԴՆԹ-ի և հայտնաբերված աճյունների համընկնում չկա

Ադրբեջանից հայտարարել են՝ 50 անհետ կորած հայերի ԴՆԹ-ի և հայտնաբերված աճյունների համընկնում չկա

Ադրբեջանն առաջարկել է, որ հայկական կողմը տրամադրի համապատասխան ԴՆԹ նմուշներ՝  գրաված տարածքներում հայտնաբերված և, ենթադրաբար, հայ զինծառայողներին պատկանող մարդկային աճյունների նույնականացման համար։

Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովի նախագահ, Պետական ​​անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը՝ Ադրբեջանում անցկացված «Անհետ կորածների հարցով Բաքվի երկխոսություն» նախաձեռնության շրջանակում կայացած 4-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ։

Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննությունը որևէ համընկնում չի հայտնաբերել հայկական ծագում ունեցող 50 անձի (ըստ տեղեկությունների՝ անհետ կորածների, որոնց տվյալները Հայաստանը ներկայացրել էր 2026 թվականի հունվարին) ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված մնացորդների միջև։

  • Կիսվել: