շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետական կառավարման համակարգում աշխատողները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Լիլիթ Մակունց

Պետական կառավարման համակարգում աշխատողները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Լիլիթ Մակունց

 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի կարող մեկնաբանել՝ ինչու և ինչ հանգամանենրում են բարձրացել կառավարության բարձրաստիճան պատոնյաների աշխատավարձերը:

«Մանրամասներին ծանոթ չեմ: Առաջիկայում կքննարկենք և կտանք պատասխան», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է կառավարության ղեկավարը գաղտնի հանձնարարականով բարձրացրել նախարարների աշխատավարձերը:

Անդրադառնալով ընդհանրապես, աշխատավարձերի բարձրացմանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նշեց. «Իմ կարծիքով, պետական կառավարման համակարգում աշխատողները պետք է ստանան բարձր աշխատավարձ»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարական է տվել բարձրացել կառավարության բարձրաստիճան պատոնյաների աշխատավարձերը, դրանք հասցնելով 1,5 մլն դրամի:     

  • Կիսվել: