ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարության նոր որոշմամբ պայմանավորված` կնվազեն սահմանային անցման կետերում առկա հերթերը

Կառավարության նոր որոշմամբ պայմանավորված` կնվազեն սահմանային անցման կետերում առկա հերթերը

Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում: Դրա համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում հնարավոր կլինի նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները. նպատակն է ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերի նվազեցումը, ինչի նպատակով մշակվել և ներդրվել է համապատասխան տեխնիկական հնարավորությունը:

  • Կիսվել: