հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետական ապարատում թավշյա բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալներ կան. Նաիրա Զոհրաբյան

Պետական ապարատում թավշյա բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալներ կան. Նաիրա Զոհրաբյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «թավիշը» չարաշահող պաշտոնյաների մասին։

«Ինձ համար դա անհասկանալի ձևակերպում է, չեմ հասկանում՝ ինչ է նշանակում թավիշը չարաշահել։ Իմ կարծիքով, պետք է ելակետը չլինի այն՝ դուք թավշյա պաշտոնյա՞ եք, թե ոչ թավշյա։ Ելակետը պետք է լինի հետևյալը՝ դուք պրոֆեսիոնա՞լ եք, թե ոչ պրոֆեսիոնալ, որովհետև թավշյա էնքան ոչ պրոֆեսիոնալներ կան», այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, պետական ապարատում պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ և ոչ թե «թավիշ որդեգրած» պաշտոնյաներ։ «Իսկ որ թավշյա բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալներ կան, ես չէ, որ պետք է ձեզ ասեմ», -նշեց Զոհրաբյանը։

  • Կիսվել: