չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024

ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով. ամփոփում

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր։

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով։

Տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին մանրամասն՝ ամփոփիչ տեսանյութում։

  • Կիսվել: