ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ նախագահը՝ Դավիթ Անանյանի հեռանալուց հետո մասշտաբային դիմումների մասին

ՊԵԿ նախագահը՝ Դավիթ Անանյանի հեռանալուց հետո մասշտաբային դիմումների մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ դիտարկմանը՝ թե Դավիթ Անանյանի հեռնալուց հետո ՊԵԿ-ում աշխատանքի ազատման մասշտաբային դիմումներ են եղել։

«Նման բան ՊԵԿ-ում չկա, պարոն Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում մասշտաբային դիմումներ չեն եղել»,-ասաց նա:

Խոսելով կադրային ջարդի, կամ կադրային քաղաքականության մասին, նա ասաց, որ դրան  անդրադառնում են ընթացքում` գնահատելով յուրաքանչյուրի  աշխատանքի որակը և արդյունավետությունը:

«Ամեն դեպքում որևէ որոշում անձնավորված չի կայացվում»,-ասաց նա:

Նա հայտնեց նաև, հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան`պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ: 

  • Կիսվել: