կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պայթյուն Բաքվի արվարձանում. տուժել է 8 մարդ

Պայթյուն Բաքվի արվարձանում. տուժել է 8 մարդ

Ադրբեջանում 8 մարդ է տուժել Բաքվի արվարձան Խըրդալաք քաղաքի բնակելի երկհարկանի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

«Ներկա պահին տուժել է 8 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրատվամիջոցին հայտնել են տեղի բուժաշխատողները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի մոտակայքում գտնվող Խըրդալան քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: 

Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդած տվյալների համաձայն՝ փրկարարները փլատակներից հանել էին 6 մարդու:

  • Կիսվել: