շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. անկախ պատգամավոր

Պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. անկախ պատգամավոր

Ով էլ առաջադրվի ընտրություններին, միևնույնն է, պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Անկեղծ ասած, ինձ համար էլ է դեռ անհասկանալի, թե ով է ֆավորիտը։ Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում և ինչ քաղաքացիական բախումների ալիքներ են լինելու: Եթե Սյունիքի դեպքերից 20 հատ էլ կրկնվի, արդեն պարզ է՝ ընտրությունների գաղջը ոնց է տարածվելու Հայաստանում, և դժվար կլինի ժողովրդին համոզել գնալ ընտրությունների:

Նմանատիպ օջախ ունենք Գյումրիում, որտեղ պարբերաբար կրկնվում է գերիների, անհետ կորածների հարազատների ակցիաները, որին պատասխան չի տրվում։ Մի փոքր օջախ էլ Վարդենիսում ունենք, պատկերացրեք այդ օջախներ ալիքից հետո ինչ կկատարվի, եթե իշխող ուժը, որն ունի 80 % ձայն, տարբերակ գտնի խուսափելու ընտրությունների գնալուց՝ հաստատ անելու է՛՛:

Խոսելով իր մասնակցության մասին՝ Աթաբեկյանը հավելեց, որ ինքը 90 % հավանականությամբ չի մասնակցի ընտրություններին:

 

  • Կիսվել: