հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, ԹԱՄԺ (Թուրքիայի ազգային մեծ ժողով) նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի (Twitter) օգտահաշվում կատարած գրառմամբ, անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը, գրում է ermenihaber.am-ը:

Փայլանի գրառման մեջ մասնավորապես ասվել է.

«Հրաշալի լուր․ մաղթում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները:

 

  • Կիսվել: