երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան

Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան

Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ տարիներ շարունակվող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականոն զարգանալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում: Կարծում եմ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում որակական նոր փոփոխություններ բերելու։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: