ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Պատիվ ունեմ»-ը կշարունակի փողոցային ցույցեր կազմակերպելը

«Պատիվ ունեմ»-ը կշարունակի փողոցային ցույցեր կազմակերպելը

«Պատիվ ունեմ»-ը կշարունակի փողոցային ցույցեր կազմակերպելը։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Լրագրողներից մեկը, մասնավորապես, հիշեցրեց, որ ընդդիմադիր դաշինքը մասնակցում էր ընտրություններին եւ հայտնվեց խորհրդարանում «երկիրը փրկելու» առաքելությամբ: Հետո հետաքրքրվեց, թե ինչ եւ երբ է փոխվել ընդդիմության նպատակներում։

«Մենք պայքարում ենք ամեն օր եւ հնարավոր բոլոր միջոցներով: Թող ոչ ոք չմտածի, թե մենք դարձել ենք գրպանային ընդդիմություն, որը կփորձի ամեն կերպ խուսափել փողոցային պայքարից: Ամեն հնարավորության դեպքում ցույց կտանք մեր անհնազանդությունն ու պայքարը: Մենք չենք հրաժարվի բողոքի ակցիաներից»,-ասաց նա։ 

  • Կիսվել: