շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան

Այսօր՝ մարտի 19-ին, Ազգային ժողովն իր հերթական նիստերը մի քիչ ուշ մեկնարկեց, քանի որ քվորում չկար, գրանցվեց ընդամենը 47 պատգամավոր:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Դահլիճում ներկա պատգամավորների մի մասը  չի գրանցվել, չնայած ներկա են։ Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի  քվորում չլինի, բայց մենք կսպասենք մինչև մյուս պատգամավորները մոտենան և քվորում կլինի։

Ըստ կանոնակարգի, առնվազն 4 ժամ կարող ենք սպասել մինչև քվորում լինի, բայց վստահ եմ, որ այդքան չենք սպասի»:

Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ քվորում ունեն և կարող են սկսել աշխատանքները։

Ռուբինյանը նաև հայտարարեց, ոչ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի մանդատը փոխանցվել է ՔՊ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Դավիթ Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Գեւորգ Պապոյանը մանդատը վայր է դրել, նա նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

  • Կիսվել: