չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատգամավորներ են գործուղվում Ջակարտա

Պատգամավորներ են գործուղվում Ջակարտա

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․

«1. ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն եւ բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին ԱՍԵԱՆ-ի ԽՎ-ում որպես դիտորդի թեկնածու՝ առաջին անգամ մասնակցելու համար 2023 թվականի օգոստոսի 5-8-ը Ջակարտա (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ եւ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

  • Կիսվել: