հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արամ Խաչատրյանը չի բացառում իր մարզպետ նշանակվելու հավանականությունը

Արամ Խաչատրյանը չի բացառում իր մարզպետ նշանակվելու հավանականությունը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված Արամ Խաչատրյանը չի բացառում, որ կարող է նշանակվել Լոռու մարզպետ` փոխարինելով գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Այս մասին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ստացել է արդյոք մարզպետ նշանակվելու առաջարկ:

«Այս պահին քննարկման փուլում է: Ես հիմա ոչինչ չեմ կարող բացառել, բայց թույլ տվեք հիմա չպատասխանել այդ հարցին: Տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում կիմանաք»,- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը նշեց, որ չի պատրաստվում լքել իր քաղաքական թիմը:

  • Կիսվել: