Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձինք ԱԺ պատերից ներս են մտել և փորձում են դրանք հաստատել ԱԺ-ի ներսում․Քոչարյան
Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձիք, որ չունեն համապատասխան գիտելիք և քաղաքականապես սնանկ են, ԱԺ պատերից ներս են մտել և այդ խայտառակ բարքերը փորձում են հաստատել Ազգային ժողովի ներսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․
«Նկատելի է, որ գարնանային սրացումների ցիկլի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմը և Պետական պահպանության ծառայությունը պետք է շատ ուշադիր լինեն նման դրսևորումները միկրոսկոպիկ ճշգրտությամբ կանխելու համար։
Ըստ էության միջադեպի կողմ է հանդիսացել 2016 թվականից ՀՅԴ անդամ, իսկ 2021-2022թթ․ ընթացքում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնական հանդիսացող Մհեր Սահակյանը, ով 2022թ․-ի դեկտեմբերից դարձել է ԱԺ պատգամավոր։
Նա անձնական մարմնական վնասվածք հասցնելով հանձնաժողովի նախագահին՝ մեծ արագությամբ ճողոպրել է, և իրավապահներին դժվարությամբ է հաջողվել գտնել նրան։
Ամենայն հավանականությամբ տվյալ պատգամավորը պատգամավորական գործունեությունը դեռ չսկսած առաջնորդվել է իր նախկին ղեկավարի շշանետման բացառիկ տպավորությամբ։
Ցանկացած ապակայունացման գործունեություն շարունակություն ունենալ չի կարող։
Երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տվյալ պատգամավորին ներկայացնող քաղաքական ուժը այս միջադեպի համար ևս կրում է պատասխանատվություն»։