շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատգամավոր Տիգրան Կարապետյանը կարծում է, որ  ԱԱԾ տնօրենը երբեք չպետք է զբաղվի քաղաքականությամբ

Պատգամավոր Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ԱԱԾ տնօրենը երբեք չպետք է զբաղվի քաղաքականությամբ

«Ես շատ մեղմ եմ արտահայտվել»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ իր հայտարարությանը, թե կադրային առումով Վանեցյանն իրենց իշխանության ամենամեծ կիքսն էր:

«ԱԱԾ տնօրենին, որին գաղտնալսում են, հաջորդ իսկ օրը կամ հենց նույն պահին պետք է գրի հրաժարականի դիմում և փորձի առավելագույնս աննկատ մնալ։ Մարդ, որն իր գործի շրջանակներում ազգային անվտանգության պատախանատուն է, նրան գաղտնալսում են»,-նշեց պատգամավորը։

Նա միաժամանակ ասաց, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իհարկե հնարավորություն տալիս են գաղնալսել, սակայն դրա համար կա ԱԱԾ, որը պետք է առավելագույնը չեզոքացնի այդ վտանգները՝ անխոցելի դարձնելով երկրի ղեկավարի կապի միջոցները:

Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ԱԱԾ տնօրենը երբեք չպետք է զբաղվի քաղաքականությամբ.

«Կարծում եմ, որ դա օրենսդրական բաց է, որը պետք է շտկվի: Իհարկե օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Դու կարող ես ասել ցանկացած բան, ցանկացած հիմարություն, սակայն եթե զբաղեցրել ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը, հասարակության մի հատվածը կսկսի հավատալ, այդ հայտարարությունները կընկալի 100% ճշմարտություն։ Նաև «ընդդիմադիրների» հույսն էլ է դա։ Արթուր Վանեցյանը մեր կադրային ամենամեծ կիքսն է»։

 

  • Կիսվել: