չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շնորհակալ է այն ոստիկանից, որը տուգանել է իր հորը

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շնորհակալ է այն ոստիկանից, որը տուգանել է իր հորը

Ոստիկանությունը տուգանել է իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հորը դիմակ չկրելու համար։ Այս առնչությամբ պատգամավորը գրել է․

«Էս մի ամիս է բոլոր հնարավոր միջոցներով հայրիկիս համոզում էի տանից դուրս գալուց դիմակ կրի : Ստիպված ամոթն էի առաջ բերում , որ եթե տեսնեն ամենաշատը ինձ է ամոթ ու լիքը հնարավոր ճոխ նախադասություններ : Ինքն էլ ամեն անգամ.
«Լա՜վ, եղավ, եղավ զահլես մի տար , կդնեմ , համ էլ մեր գյուղում էդ ձեր հիվանդությունները չկան » , պատասխանում ու անջատում էր :
Բնական է , որ վստահ էի անջատելու հետո, անում էր այն ինչ ինքն էր ուզում :
Այսօր մամաս զանգում է . « Հորդ ու ընկերներին վերջը տուգանել են » :
Խնդրեցի իմանա , թե ո՞ր ոստիկանն է , որ զանգահարեմ ու հատուկ շնորհակալություն հայտնեմ :
Հ.Գ Բարոյախրատական ճառեր չկարդաք , քանի որ նախորդ գրառմանս տակ արդեն կարդացել եմ անձիս ուղղված ամոթանքների տեղատարափը և ընդունել եմ , որ ես չլինեի այս վիրուսը չէր լինի : Կարող եք չհավատալ վիրուսի գոյությանը ՝ դա ձեր սոցիալական պատասխանատվությունն է , բայց օրենքը պարտավոր եք կիրառել ձեր դիմացինի իրավունքները հարգելով :
Առողջ եղեք , բարի գիշեր»։

  • Կիսվել: