երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հնչեցրած այսօրվա հայտարարությամբ կզբաղվեն իրավաբանները. խոսնակ

Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հնչեցրած այսօրվա հայտարարությամբ կզբաղվեն իրավաբանները. խոսնակ

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հնչեցրած այսօրվա հայտարարությամբ կզբաղվեն իրավաբանները: Այս մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Վանեցյանի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:

Միևնույն ժամանակ Վանեցյանը անձամբ չցանկացավ մեկնաբանել Հակոբյանի հայտարարությունը` որակելով այն որպես «անլուրջ և անպատասխանատու»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: