Պատերազմում որդիներին կորցրած ծնողները ևս կարող են օգտվել պետական աջակցությամբ վերարտադրողական տեխնոլոգիաների ծառայություններից
Պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները ևս կարող են օգտվել պետական աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ մատուցվող ծառայություններից. կառավարությունը հավանություն տվեց 2015 թվականի մայիսի 27-ի N568-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու նախածին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ, հաշվի առնելով, հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ: Նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից: