ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ՏԻՄ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների կողմից հնչեցրած քննադատություններին՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի պայմաններում նիստի օրակարգի ոչ արդիական լինելու մասին, ասաց․ «Ասում եք, ավելի կարևոր հարց չկա՞, միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից միշտ էլ անվտանգության հարցեր ենք ունեցել։ Սեպտեմբերի 27-ից այսկողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույնն է եղել, այսինքն ՝շատ բարձր, իսկ ի՞նչ եք արել, դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել։ Դուք ունե՞ք հիմա ալտերնատիվ օրենսդրական նախաձեռնություն, որը մենք մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել։

Մեկ այլ բան, եթե Աստված մի արասցե, պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞, կամ որևէ համայքնում պետք է տեղական ինքնակառավաման համայնք չլինի՞, բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ», - հայտարարեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու ճիշտ գնահատական է տալիս։

«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ, այնպիսի քաղաքականություն կառուցել, որ հնարավորություն ունենալ մասնակցել ՏԻՄ ընտրություններին», - նշեց ԱԺ նախագահը։

Նա նշեց, որ քանի դեռ անվտանգության հարցը լուծված չէ, այն միշտ էլ լինելու է առաջնային։

  • Կիսվել: