չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստորեն, Վորոնեժի ծխախոտի պատմությունը ավելի հետաքրքիր էր մեր հասարակությանը, քան թշնամու հետ գործարքը. Մինասյան

Փաստորեն, Վորոնեժի ծխախոտի պատմությունը ավելի հետաքրքիր էր մեր հասարակությանը, քան թշնամու հետ գործարքը. Մինասյան

Մեր 11 հանդիպումից ամենաքիչ քննարկվածը 2000 հեկտարի վերահսկողության փոփոխությունն է, երբ ես ձեզ պատմեցի, որ հայկական վերահսկողությունից 2000 հա հող անցել է թշնամու վերհսկողության տակ, ինչի հետևանքով կրակի տակ են հայտնվել Երևան-Գորիս ավտոճանապարհը և մեր մի շարք բնակավայրեր։ Այս մասին իր Ստի վերջը տեսաշարի վերջին հանդիպման ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերումն ասաց Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՞

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Փաստորեն Վորոնեժի ծխախոտի պատմությունը ավելի հետաքրքիր էր մեր հասարակությանը, քան թշնամու հետ գործարքը»՛՛։

 

Մինասյանը կոչ արեց ժողովրդին հասկանալ՝ ինչ ենք մենք ուզում՝ ղեկավար, որն անընդմեջ մեզ ստում և խաբու՞մ է, ղեկավար, որին երբ հարցնում ենք՝ ինչու՞ է գազը թանկ, ասում է՝ ՛՛որովհետև մենք պետք է լինենք ինքնիշխան՛՛, երբ ասում ենք բա ինչու՞ է հիվանդությունն աղետալի վիճակում, պատասխանում է՝ ՛՛Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով․․․՛՛, թե՞ երբ ասում ենք՝ ժողովուրդը վատ է ապրում՝ պատասխանում է՝ ՛՛Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու․․․՛՛ և այլն:

՛՛Իսկ այս մարդը չգիտի՝ ինքն ինչ է ուզում և անընդմեջ խաբում է՛՛,-ասաց նա և խորհուրդ տվեց ոչ միայն ՛՛անջատել այս մարդուն՛՛, քանի որ նրա աղմուկը շատ է խանգարում, այլև հասկանալ՝ հասարակությունն ի՛նչ է ուզում։

Մինասյանը նշեց. ՛՛Եթե մենք շարունակելու ենք լսել Գլենդելից մեր հայրենիկց ինչ-որ մի կնոջ, որը լայվ է մտնում երեկոյան և սկսում հաթաթա տալ Հյաստանում բնակվողներին՝ բացատրելով, թե ով է լավը կամ վատը․․․՛՛:

Ըստ նրա՝ նույն հաջողությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են լայվ մտնել և ասել, թե ինչպիսին պետք է լինի Լոս Անջելեսի առողջապահական համակարգը։

Նախկին դեսպանն ասաց. ՛՛Երբ տեսնում եք առողջապահության նախարարին օրը ցերեկով սրճարանում նստած՝ աշխատանքային ժամին, երբ Հայաստանում առողջապահական քաոս է և աղետ, մոտեցեք և թքեք երեսին, որովհետև իր պատճառով են մարդիկ մահանում։ Եվ մինչև չթքեք Արսեն Թորոսյանի երեսին՝ Հայաստանը կյանքում չի ունենալու լավ առողջապահական համակարգ, որովհետև բոլորը կարծում են որ կարելի է մարդկանց լայվով խաբել՛՛:

Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց ժողովրդին թքել նաև գործադիրի մյուս անդամների երեսներին, ովքեր թիկնապահներով, բան ու գործ թողած, փողոցներում դիմակ են բաժանում:

Մինասյանի խոսքով՝ եթե մենք դա չանենք, միշտ ունենալու ենք կառավարության հարգարժան անդամներ, ովքեր ժողովրդին խաբելու են և փող են աշխատելու, լայք են հավաքելու և լայվ են անելու:

՛՛Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում, թքեք նրա երեսին, որովհետև ձեզ խաբել է՛՛,-եզրափակեց Մինասյանը:

  • Կիսվել: