ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն. Սարգսյան (տեսանյութ)

Փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն. Սարգսյան (տեսանյութ)

Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էին պատկան մարմինների կողմից վիճակագրական տվյալները, որոնք Հանրապետության մասշտաբով էին եւ վերաբերում էին ընտրությունների արդյունքներին։ Այս մասին այսօր Արարատի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց. ՛՛Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլեւս չունի ձայների մեծամասնություն՛՛:

Սարգսյանը նաեւ նշեց. ՛՛Այդ տեղեկությունը բոլորիս պետք է ոգեւորի, եւ ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում սրանց ուղարկելու ենք տուն. գիտեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ է, շատ–շատ պարագաներում դյուրահավատ է, բայց այս երեք տարիների ընթացքում մենք գրեթե ամեն օր խոսում էինք այն մասին, որ մեր ժողովրդի մի մասը հմայված է, զգալի մասը կախարդված է, բայց այս կորուստներից ու զոհերից հետո, վստահաբար ասում եմ՝ մեր ժողովրդի աչքերը բացվել են, այլեւս կապիտուլյանտը չի լինելու իշխանության, բացառված է, եւ այդ մասին ինքը գիտի։

Մենք ունենք երկու կարեւոր խնդիր. առաջինը՝ ամսի 20–ին մենք պետք է մեր քվեներով ամրապնդենք մեր հաղթանակը, դրա համար կոչ եմ անում բոլորիդ, գնացեք ու սրան ասեք՝ ոչ, եւ երկրորդ. մենք պարտավոր ենք  ընտրություններից հետո պաշտպանել մեր հաղթանակը, կոչ եմ անում ամսի 20–ին ձեր քվեով դա հաստատեք՛՛:

  • Կիսվել: