հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Փաստ». Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. լուրջ քննարկումներ են ընթանում

«Փաստ». Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. լուրջ քննարկումներ են ընթանում

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ կապված ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմը լայն թափով նախապատրաստում է նախնական փաթեթ, որը, սակայն, դեռեւս ամբողջացված չէ եւ առայժմ պատրաստ չէ հանրային լայն շրջանակների քննարկմանը ներկայացնելու համար: 

Ներկա փուլում հայեցակարգի հետ կապված աշխատանքները մասնակիորեն դադարել են՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, իսկ մինչ այդ բավականին խորքային գործընթացներ ու քննարկումներ են եղել։ 

Նախագծի վրա մի շարք անվանի գիտնականներ ու փորձագետներ են աշխատել, եւ առաջիկայում նույնպես մի քանի փակ ձեւաչափով հանդիպումներ եւս նախատեսվում են։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում բավական լուրջ վերապահումներ ունեն որոշ հայտնի շրջանակներ, այդ թվում՝ առաջին նախագահի թիմի ոչ քիչ ներկայացուցիչներ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: