Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տնային կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։
Դատարանի որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է գտնվում հունիսի 4-ից։



