երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Պաշտոնապես դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում խմբակցության պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան

Պաշտոնապես դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում խմբակցության պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան

Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին գրառում է կատարել Էդգար Ղազարյանը։
 
Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը։

  • Կիսվել: