երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը վստահեցնում է՝ կառավարությունը Գյումրիում որևէ մեկին որևէ կերպ չի ճնշել

Փաշինյանը վստահեցնում է՝ կառավարությունը Գյումրիում որևէ մեկին որևէ կերպ չի ճնշել

Գյումրիում այն հարցերը, որոնք հրատապ կան, մենք լուծել ենք եւ կլուծենք: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին:

«Ինչ վերաբերում է ավելի ընդհանրական հարցին, դրա ճանապարհը ընտրություններ անցկացնելն է, բայց հիմա պարզվում է, որ իրավական խնդիր կա: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղին ունենան: մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ իր քաղաքապետին ընտրի: Մյուս կողմից էլ, այն, ինչ տեղի է ունեցել, անպատասխանատվության բացառիկ դրսեւորում է: Բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը որեւէ մեկին, որեւէ ձեւով ճնշել է, որ նա ինչ-որ գործողություն անի, կամ չանի, դա բացարձակ անհեթեթություն է, այդպիսի բան չի կարող լինել:

Ինչ վերաբերում է քրգործերին, կառավարությունը որեւէ կապ չունի քրեական գործերի հետ: Եթե կա փաստ, ապա պետք է լինի քրեական գործ, եթե չկա փաստ, քրգործ չի կարող լինել»,-ասաց նա:

  • Կիսվել: