երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Կոտայքի մարզում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Վերին Պտղնիում կառուցվում է մանկապարտեզի շենքը, որում կգործի երկու խումբ` շուրջ 60 փոքրիկի համար: Ծրագրի արժեքը կազմում է 74,9 մլն դրամ, որից կառավարության ֆինանսավորմամբ` 37,4 մլն, համայնքային` 37,4 մլն: 

  • Կիսվել: