Փաշինյանը սպառել է իրեն...ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ». Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ-ական պատագմավոր Գևորգ Պետրոսյանը հերթական անգամ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Նա, մասնավորապես գրել է․
«Փաշինյանը սպառել է իրեն:Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել: Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին:
Սուտը ստի ետեւից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում,
Օ լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն: Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն... Ու այսքանից հետո ինչո՞ւ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը: Էդ մարդն ա՞ մեղավոր, որ զբաղեցնում ա իր հետ կապ չունեցող պաշտոն... Ո՜չ, իհարկե... Փաշինյանն ա մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին: Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»»:


