հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովե­նիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հե­տագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրա­պնդել մեր երկկողմ օրակարգը, որին  լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև       ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հա­վաստիքը»

  • Կիսվել: