երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը պատմել է, թե ինչու է  սափրվել

Փաշինյանը պատմել է, թե ինչու է սափրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է վարչապետ դառնալուց վեց տարի անց որոշեց սափրվել։

Հանրային ՀԸ-ին տվծ հացազրույցում նա ասել է, որ իր համար անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագանք կստանա։

«Որոշեցի, որ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու։ Հիմա որ եթեր գնաց, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու նրա ծննդյան օրը, ոչ թե մեր։ Աշոտը, համոզված եմ, այդ առումով ամբիցիոզ չէ, նման հարց չի բարձրացնի»,–նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ 44–օրյա պատերազմի մեկնարկից և դրանից հետո չորս տարի ամեն օր ինքը քնել և արթնացել է ինքն իրեն ուղղված հարցերով։

«Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ, և եթե ես ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկեմ, թե ինչու այդ որոշումը կայացրի, ինձ համար պատասխանը հստակ է և միանաշանակ՝ այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, և իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: