շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի՝ «անշնորհակալ Հայաստանի» մասին գրառմանը

Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի՝ «անշնորհակալ Հայաստանի» մասին գրառմանը

Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, իսկ Ռուսաստանի թշնամի համարվող ՀԿ-ներն ՀՀ-ում կան դեռ այն նախագահների ժամանակներից, որոնց հավատարմությանը ՌԴ-ում ոչ ոք կասկածի տակ չի դրել։ Այս մասին  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի  հայ-ռուսական հարաբերությունների մասին բացասական գրառմանը, որը կտրուկ արձագանք է առաջացրել Հայաստանում:

ՌԲԿ-ին տված հարցազրույցում է Փաշինյանը նշել է, որ Սիմոնյանի գրառման մեջ թվարկված բոլոր պահանջներն անհիմն են։

Հիշեցնենք, որ գրառման մեջ Սիմոնյանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ "սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի": Սիմոնյանը մեղադրել է ՀՀ ներկայիս իշխանություններին նաև Ղրիմը չճանաչելու մեջ:

«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը, իհարկե ոչ: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են»,- հիշեցրել է ՀՀ վարչապետը։

Մեկնաբանելով 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի արդիվ լրագրողի վրդովմունքը, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներ են համարվում Ռուսաստանի դաշնակիցները, այլ ողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով ՝ շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է։

Պատասխանելով ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նրանք սկսել են աշխատել Հայաստանում իր իշխանության գալուց շատ ավելի շուտ։
 
«Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին։ Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եթե նրանք եղել են այդքան ռուսամետ, ինչո՞ւ  չեն փակել այդ կազմակերպությունները»- նշել է Փաշինյանը
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: