երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իր հայտնի գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իր հայտնի գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը

 Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցկայքի իր էջում հրապարակել է իր աղմկահարույց գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը։

Ընդամենը 30 հոգուց բաղկացած այդ ցուցակում ընդգրկվել են հայ հանրությանը ոչ հայտնի անուններ՝ խանութի մենեջերներ, խանութի տնօրեն, ուսանողներ, գինեկելոգ, ատամնաբույժ, պաշտոնաթող գնդապետ և այլն։ Թերևս ցուցակի նշանակալի անուններից են գործարար, մագնատ Ալբերտ Ավդոլյանը, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Ակոպովը, իր սեփական ամուսինը` ռեժիսոր Տիիգրան Քեոսայանը, սկեսուրը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը, ով Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում ունի։

Նշենք, որ գրառումը մեծ քննադատության է արժանացել հայ հանրության կողմից։

Դրանում Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների կողմնակիցները «աղտոտել են իր սոցկայքերը, և ինքը չի կարող այլևս լռել»։

Նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։

«Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն գնալ ։ Բայց մի քանի մարդիկ, իմ մտերիմներն ու պարզապես ծանոթները, զանգահարեցին ինձ, և ասացին թե որտեղ կարելի է ստորագրություն դնել ։ Ոմանք իրենց համաձայնությունն են հայտնել գրառման հետ կապված, մյուսները հարկ են համարել դա հրապարակային դարձնել»,- ցուցակին կից գրել է Սիմոնյանը։

  • Կիսվել: