կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը նշել է, թե որ դեպքում չեն հրաժարվի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու գործիքից

Փաշինյանը նշել է, թե որ դեպքում չեն հրաժարվի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու գործիքից

Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի դեմ դատական գործերը միջազգային ատյաններից հետ կանչելու հնարավորության մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները, իհարկե ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում միակ ճշմարտությունն է: Մենք կարող ենք համարել, որ մեր ունեցածը միակ ճշմարտությունն է, բայց միայն մեր համարածը բավարար չէ:

Մենք այս հարցերը քննարկելիս պետք է հենվենք այս տրամաբանության վրա: Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»:

 

  • Կիսվել: