հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր (տեսանյութ)

Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր (տեսանյութ)

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:

 

  • Կիսվել: