երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:

հավելված

 

 

  • Կիսվել: