երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը, Միշելը, Մակրոնն ու Շոլցը Գրանադայում առանց Ալիևի հանդիպում կանցկացնեն

Փաշինյանը, Միշելը, Մակրոնն ու Շոլցը Գրանադայում առանց Ալիևի հանդիպում կանցկացնեն

Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Շառլ Միշելը Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրախորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, քննարկեն, թե ինչ կարող է անել Եվրամիությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները»,– ասել է նա։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ հանդիպման շրջանակում նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ–Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ։
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ 
 
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: