կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Փաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը․ Գեղամ Մանուկյան

Փաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը․ Գեղամ Մանուկյան

Չէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային   բանավեճում տակ է տալու:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո։

«Սրանք մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականի պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է։ Պետք է ուղղակի ավելի հզորանանք, պետք է ամբողջ Հայաստանը զգա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Արթուր Վանեցյանն էլ իր հերթին ասաց, որ իրական իշխանությունը հրապարակում է․

«Իշխանությունը ժողովուրդն է որոշելու։ Մենք շարունակում ենք դեռևս համբերատար սպասել։ Սպասում ենք և կոչ ենք անում բոլորին միանալ մեզ։ Մարդիկ, որոնք մնացել են տանը կամ դեռևս չեն հասել, միացեք ժողովրդին և համազգային շարժմանը»:

 
 

  • Կիսվել: